Արմինֆո.Հայաստանի թուլությունն Ադրբեջանին դրդում է նոր զինված սադրանքների: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մարտական բախումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:
Փորձագետի ասելով՝ քանի դեռ Ադրբեջանը կզգա, որ ուժային մեթոդով կարելի է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալ, զինված սադրանքները Հայաստանի սահմաններին չեն դադարի: Ընդ որում, ճնշման այդ գործիքը Բաքուն պարբերաբար կիրառելու է։ "Տվյալ կոնկրետ դեպքում առայժմ դժվար է եզրակացություններ անել այն մասին, թե արդյոք խոսքը ինչ-որ տեղային գործողությունների մասին է, թե՝ ճնշման նոր ցիկլ սկսելու մասին, բայց նոր ցիկլի հավանականությունը շատ մեծ է, հատկապես, Ադրբեջանում ավարտված արտահերթ նախագահական ընտրությունների համատեքստում, որից հետո Բաքուն կփորձի նոր դիվիդենտներ ստանալ խաղաղ գործընթացի շուրջ սպասվող բանակցությունների ընթացքում", - կարծում է փորձագետը:
Նա հավելել է, որ լոկալ մարտական գործողությունները միշտ չէ, որ արտացոլում են ՀՀ զինված ուժերում տիրող իրական իրավիճակը, բայց այն, որ Հայաստանը հագեցվածությամբ զիջում է Ադրբեջանին մի շարք ուղղություններով, ակնհայտ փաստ է, և քննարկման հարց չէ: "Այո, այժմ երկրի զինված ուժեր սկսել է զինտեխնիկա մուտք գործել աշխարհի մի շարք պետություններից, սակայն այդ ծավալները դեռևս խիստ բավարար չեն։ Իսկ Ադրբեջանը փորձեր է ձեռնարկում ի չիք դարձնել Երեւանի այդ գործողությունները", - ընդգծել է Դավիթ Հարությունովը ։
Նշենք, որ փետրվարի 13-ի լուսադեմին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են հայկական ուժերի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է Հայաստանի զինված ուժերի 4 զինծառայող, ևս մեկը վիրավորվել է