Արմինֆո.Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն այլևս սակարկության տեսք չունի, Հայաստանը միակողմանի զիջումներ է անում։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այդպես է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանից և Հայաստանից թարմ տեղեկատվական հաղորդագրությունները ժամանակի մեքենայով ճանապարհորդելու զգացողություն են առաջացնում: Նրա խոսքով, կարծես թե, մի քանի ամիս անդորր չի եղել։
"Պաշտոնական Բաքուն հայտարարում է "հատուցում" գործողության մասին՝ ի պատասխան "հայկական սադրանքների"։ Պաշտոնական Երևանը խոսում է սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի անհիմն հարձակումների մասին։ Որոշ չափից դուրս նախանձախնդիր բլոգերներ և թելեգրամայիններ կանխատեսում են տարածաշրջանային նոր պատերազմ։ Վստահ չեմ, որ այսօրվա պայմաններում անմիջականորեն "գետնին չգտնվող" փորձագետի համար փետրվարյան սրման գլխավոր պատասխանատուին որոշերը հնարավոր է։ Նման փորձերը կլինեն կամ բացահայտ շահարկում, կամ "երկրպագուի դիրքորոշում", որն ընդունում է կողմերից մեկի դիրքորոշումը եւ շահագրգռված չէ օբյեկտիվ գնահատականով", - կարծում է ռուս փորձագետը։
Միևնույն ժամանակ, Մարկեդոնովը վստահ է, որ այդ առնչությամբ չափազանց կարևոր է նշել ներկայիս սրացման համակարգային հիմքերը։ "Այն պատահական, հաստատ, չես որակի։ Եվ այստեղ վերստին անհրաժեշտ է կրկնել այն հին թեզը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան ձևաչափով։ Այն ավելի լայն է: Այլապես սեպտեմբերյան "մեկուկես օրվա պատերազմից" և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի ավարտից հետո գեշտալտը կփակվեր։ Սակայն, դա դեռ հեռու է: Ինչպես "Berliner Zeitung"-ին հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, մնացել են ևս "մի քանի չլուծված հարցեր": Բայց դրանց թվում է պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը։ Հիմնարար հարց ցանկացած պետության համար: Առանց դրա լուծման խաղաղության պայմանագիրը կարող է, պարզապես, թուղթ մնալ", - հավելել է նա։
Փորձագետն արձանագրել է, որ ահա այստեղ կողմերի տարընթերցումները ոչ թե ավարտվում են, այլ շարունակվում են։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանը խոսում է 2020-2022 թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի դե ֆակտո տարածքային որոշ ավելացումների մասին՝ ի հաշիվ բուն Հայաստանի Հանրապետության։ Մարկեդոնովը կարծում է, որ այստեղից էլ արդեն ոչ թե ադրբեջանական, այլ հայկական տարածքային ամբողջականության արդիականացումը։ "Իսկ Բաքուն կենտրոնանում է անկլավների / էքսկլավների վրա։ Եվ, եթե հայկական կողմը ցանկանում է փրկել դեմքը, ապա ադրբեջանականը շտապում է վերջնականապես և ցանկալի է ընդմիշտ ամրապնդել հաղթանակը:
Կողմերը տարբեր տեմպ ունեն դեպի խաղաղության համաձայնագիր։ Բուն բանակցային գործընթացն արդեն սակարկության տեսք չունի, Հայաստանը միակողմանի զիջումներ է անում։ Բայց, միևնույն ժամանակ, ուզում է ձգել այդ գործընթացը՝ հասնելով ինչ-որ արտաքին աջակցության։ Հնարավոր է, ինչ-որ փուլում մեծ ու ուժեղ ինչ - որ մեկը խելքի կբերի Ադրբեջանին, որի աաաախորժակը բացվել է, եւ նա պատրաստ չէ "դանդաղ շտապել", - նկատել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է. հին ստատուս-քվոն կոտրվել է, հիմնականում, Ռուսաստանի պասիվության պատճառով, պետք է գտնել ինչ-որ ավելի արդյունավետ դաշնակից-գործընկերներ:
"Առանցքային բառն այստեղ դիվերսիֆիկացումն է: Դրան հղումներ են հնչել Նիկոլ Փաշինյանի վերջին ծրագրային հարցազրույցներում՝ թե հանրապետության Հանրային ռադիոյին, թե "The Daily Telegraph" թերթին։ Ցինիկաբար ասած՝ եթե նման "կոմպենսատորային մեխանիզմ" աշխատեր, ապա Հայաստանի վարչապետը կարող էր սեփական դիվանագիտական տաղանդների մասին գլուխ պատրաստել պատմության ապագա դասագրքում։ Բայց՝ չի աշխատում: Եվ ԵՄ դիտորդների խմբի գործունեությունը (անգործությունը), և ֆրանսիական խոստումները՝ առանց հստակ երաշխիքների և գործիքների, այս թեզի լավագույն ապացույցն են։ Հետևություն. Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանն սպասում է, ժամանակ է ձգում՝ ապավինելով գրեթե հրաշքի: Հույսը վերջինն է մեռնում:
Ի դեպ, միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության ոչ այնքան արդյունավետ գործողությունները (ոչ թե, անգամ, ռուսական տեսանկյունից, այլ իրականում եւ արդյունքում), եւ Արեւմուտքի պակաս հաճելի գործողությունները (արդեն ՌԴ շահերի տեսանկյունից) չպետք է Մոսկվայում մի տեսակ "վիրավորանքի համալիր" ձեւավորեն։ Հույզերն, ընդհանրապես, վատ խորհրդատու են։ Հայաստանից նեղանալը և դեպի Ադրբեջան գնալն ամենակրեատիվ գաղափարը չէ, թեկուզ, այն պատճառով, որ Բաքուն էլ իր պատուհաններն ու դռներն ունի դեպի Արևմուտք։ Եվ, ընդհանրապես, պարզ հանձնարարականներ այստեղ չեն կարող լինել, գլխավորը նրանց լսելու ցանկությունն ու ունակությունն է։ Էսկալացիան խաղաղության գործընթացի համակարգային խնդիրների հետևանք է։ Եվ դրան հարվածելը, առանց պատրանքների, ռիկոշետով հարվածում է նաև Ռուսաստանի շահերին, պետք է մտածել, առաջին հերթին, այդ մասին", - ամփոփել է Մարկեդոնովը։