Արմինֆո.Փետրվարի 13-ին Երևանում բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված 2024 թվականի "Մահթումկուլի Ֆրագիի բանականության գանձարանը" կարգախոսին, ինչպես նաև թուրքմենական գրականության ականավոր դասական Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյա հոբելյանի տոնակատարությանը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Լուսանկարչական ցուցահանդեսը գտնվում է Սարյանի անվան սրահում, ինչը նույնպես շատ խորհրդանշական է, քանի որ Մարտիրոս Սարյանը՝ 20 - րդ դարի հայ մեծ նկարիչներից մեկը, 1934 թվականին եղել Է Թուրքմենստանում, այնտեղ ստեղծել նկարների շարք, որտեղ զգացվում է նկարչի սերը Արևելքի հանդեպ: Ցուցահանդեսը կգործի մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը:
Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովը, բացելով միջոցառումը, նշել է, որ հանճարեղ բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագին իր սերունդներին է թողել գրական անմահ ժառանգություն, որը դարձել է համաշխարհային գրականության և մշակույթի անբաժանելի մասը, ողջ մարդկության անգնահատելի ժառանգությունը: "Մահթումկուլին ճանաչված բանաստեղծ է ողջ աշխարհում։ Ֆրագիի իմաստությունը միասնության երգ է, խաղաղության, բարեկամության և եղբայրության կոչ, հայրենասիրության դպրոց: Իր բանաստեղծություններով բանաստեղծը մարդկության բոլոր սերունդներին կոչ է անում միասնականության, եղբայրության, ազգային սովորույթների, ավանդույթների և հոգևոր արժեքների մեծարման, կոչ է անում լինել մարդասեր, հայրենասեր, ազնիվ և արդար", - նշել է դիվանագետը։
Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1959, 1983 և 2014 թվականներին:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, արվեստագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլոք: