Arminfo.info



 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:22
Նաիրա Բադալյան

Հայաստանի արդարադատության ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում ՀՀ քաղաքացիների մեջ. Փաշինյանն առաջարկում է հարցը լուծել նոր սահմանադրության շրջանակներում

Հայաստանի արդարադատության ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում ՀՀ քաղաքացիների մեջ. Փաշինյանն առաջարկում է հարցը լուծել նոր սահմանադրության շրջանակներում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր ինստիտուտներից մեկն է: «Ընդգծելով և կարևորելով իշխանությունների տարանջատման և բաժանման սկզբունքը, որը կարծում եմ՝ ցանկացած պետության կայացման համար կարևորագույն նախապայման է, սակայն այնպես է, որ Կառավարությունը պատասխանատվություն ունի իշխանության բոլոր օղակների գործունեության պայմաններ ապահովելու համար: Կարծում եմ՝ Կառավարությունն ի ցույց է դրել բոլոր անհրաժեշտ միջոցները կամ առնվազն բավարար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական անկախ համակարգի ձևավորման և գործունեության համար: Այդ որոշումները կայացվել են, իհարկե, գործընթացներն ու բարեփոխումները, իմ ընկալմամբ, երբեք չեն ավարտվում: Այսինքն՝ չկա մի կետ, երբ որևէ կառավարություն և պետություն կարող է արձանագրել՝ վերջ, բարեփոխումներն ավարտվեցին: Եվ այդտեղ ուզում եմ ընդգծել Կառավարության և խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը՝ Սահմանադրական դատարանի բնականոն և ընդհանրապես՝ դատական անկախ համակարգի գործունեության համար իրենից կախված ամեն հնարավորն անելու: Սահմանադրական դատարանը, իհարկե, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, կարծում եմ մեր ժամանակների համար արդիական մի մտքով, որն արդիական է եղել մեր հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում: Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող և օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությանը ծառայող մարմինները գործում են լիարժեք, բայց պետք է նաև կիսեմ իմ տպավորությունը, որպես նաև Կառավարության ղեկավար, ով մարդկանց հետ շփվելու ամենատարբեր առիթներ է ունենում. արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Եթե, օրինակ՝ հարցում իրականացնենք պետական ինստիտուտների մեջ, թե, այնուամենայնիվ, մեր գործունեությունը տեղավորվո՞ւմ է արդարության շրջանակներում, թե՞ չի տեղավորվում, կարծում եմ՝ պետական ինստիտուտների և դատական ինստիտուտների պատասխանը դրական կլինի, բայց հանրության պատասխանն այնքան էլ դրական չի լինի: Ի՞նչն է սրա պատճառը: Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում:

Եվ սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք և որի հետ պետք է հասցեագրվենք։ Մեծ հաշվով, մեր երկրում ամենատարբեր առիթներով խոսում ենք ստանդարտի մասին, բայց կարծում եմ՝ պետք է խոսենք նաև արդարադատության ստանդարտի մասին, թե ինչ է դա նշանակում գործնականում։ Նաև կարևոր է հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ, որ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ և ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ես երկար եմ այս թեմայի մասին մտածել և կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարության և արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձևավորվել և կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների և ընդհանրապես՝ պետության կայացման համար կարևորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք։ Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաև այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետև սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են։

 

Կրկին ուզում եմ բոլորիս շնորհավորել այս առիթով, ընդգծել իմ խորը հարգանքը Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ և հույս հայտնել, որ մենք Սահմանադրության սահմանված կարգով բաժանված ինստիտուտների փոխգործակցության և երկխոսության հնարավորություն կարող ենք ստեղծել՝ ի վերջո արդարադատություն ինստիտուտի և արդարություն զգացողության համադրման և նույնականացման մեխանիզմների ձևավորման մասին, որովհետև կարծում եմ` դա շատ կարևոր է։ Ձեզ հայտնի հանգամանքների, ողբերգական հանգամանքների բերումով մեր հանրության մեջ շատ խորը դիսոնանսի զգացողություն կա։ Եվ այդ դիսոնանսի զգացողությունը, կարծում եմ, ամենաշատն արտահայտվում է կամ այդ դիսոնանսի եռման կետը հենց արդարադատություն ինստիտուտի և արդարության զգացման այս բաժանման միջև ընկած տիրույթում է գտնվում։ Շնորհակալ կլինենք, եթե Սահմանադրական դատարանը, մեր մյուս պետական ինստիտուտները ցանկանան, ուզենան և կարևոր համարեն այս դիլեման լուծելու գործում ներդրում ունենալ», - իր խոսքում նշել է վարչապետը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան