Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ փետրվարի 7-ին։
"Բնականաբար, մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին", - հայտարարել է Մարությանը՝ համապատասխան հարցին ի պատասխան: Նա հավելել է, որ իր կողմնակիցներն իրենց կուսակցության ստեղծման վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներ ու պահանջներ ունեն: "Մենք այդ գործընթացում ենք։ Շուտով կուսակցություն կունենանք։ Եվ կարևոր չէ՝ նորաստեղծ է այն, թե արդեն 20-30 տարեկան է, այն անպայման պետք է մասնակցի Հայաստանի Հանրապետության կարևորագույն քաղաքական գործընթացներին։ Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, մենք կմասնակցենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Իսկ քանի որ ես լինելու եմ կուսակցության ղեկավարը, ապա, բնականաբար, լինելու եմ նաև վարչապետի թեկնածու", - ասել է Մարությանը։
Ինչ վերաբերում է ընթացիկ գործերին, ապա, ինչպես ընդգծել է նախկին քաղաքապետը, թիվ մեկ խնդիրը ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին պաշտոնից հեռացնելն է։ Դրա համար, Մարությանի համոզզմամբ, անհրաժեշտ է, որ ընդդիմությունը երեք ամիս չմասնակցի Երեւանի ավագանու նիստերին, ինչին կհաջորդեն նոր ընտրություններ։ Նախկին քաղաքապետը կոչ է արել ընդդիմությանը միանալ այս նախաձեռնությանը ։ Մարությանն իրեն համարում է ընդդիմության միակ կոնսենսուսային գործիչը, որի շուրջ մարդիկ կարող են միավորվել։