Arminfo.info



 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 13:23
Մարիաննա Մկրտչյան

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

 

 «Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդի փուլի ընթացքում խնդրի կարգավորման Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, հետագայում բացառապես Հայաստան-Ադրբեջան ուղղակի և միջնորդավորված բազմաթիվ փորձեր են եղել, նրանցից ամենաերկարակյացը խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է՝ ի դեմս համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։ Համանախագահ երկրների դիվանագետները տարածաշրջան հերթապահ այցերից, սահմանային դիտարկումներից, կարգավորման շուրջ առաջարկություններից այն կողմ չանցնող գործողություններով երեք տասնամյակ շարունակ սառեցրել են հակամարտությունը, մոլորեցնելով հայ ժողովրդին՝ սեփական անգործությամբ չնկատելու տվել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունն այնքան, մինչև Ադրբեջանը 2020թ․, արհամարհելով ԵԱՀԿ, Մինսկի խմբի, համանախագահ երկրների և միջազգային հանրության ուժի չկիրառման մոտեցումները, որոշեց խնդիրը լուծել պատերազմի միջոցով, ինչն էլ ամբողջացրեց 2023թ․ սեպտեմբերին։ Աշխարհն այս ամենին արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում։

 

Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելուն, խաղաղության սպառնալիքները կանխելուն և վերացնելուն, ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելուն կոչված ՄԱԿ-ը, շրջանցելով իրավանախորդ կազմակերպության՝ Ազգերի լիգայի՝ հռչակման հիմքերի ոչ լեգիտիմության և տարածքային խնդիրների պատճառով Ադրբեջանի անդամակցության հայտը մերժելու հիմնավորումները, վիճելի սահմանների և էթնիկ կոնֆլիկտի պայմաններում հավանության է արժանացրել միջազգային ընտանիքին անդամակցելու Ադրբեջանի հայտը։  Ազգերի լիգան միաժամանակ արձանագրել էր հարևան Վրաստանի և Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը։ Վերջինիս հետ վեճը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ էր։

 

Միջազգային հանրությունն այսպիսով կանաչ լույս է վառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկբունքների ակնհայտ խախտումների, միջազգային այլ պարտավորությունների, ԼՂ-ի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների չկատարման, ԼՂ-ում էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների իրականացման համար։

 

Այնինչ ԼՂ-ում և Ադրբեջանի կազմում երբևէ ապրած հայ բնակչության նկատմամբ իրականացված գործողությունների համար Ադրբեջանը վաղուց պետք է ենթարկվեր միջազգային տնտեսական և քաղաքական պատժամիջոցների։ Փոխարենը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդամենը եզրակացնում է, որ իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել որևէ կողմից վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների բացակայության պատճառով։

 

Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր։ Ժամանակին Ստեփանակերտ այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, ԵՄ և այլ երկրների պաշտոնյաները, հանդիպելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված Հանարապետության նախագահի և խորհրդարանի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության հետ՝ իրենց մայրաքաղաքներում արդյո՞ք զգուշանում էին օգտագործել Ստեփանակերտը՝ այժմ պարտադրվող Խանքենդիի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Ղարաբաղի փոխարեն։ Արցախի ժողովուրդը աշխարհի խորթ զավակը չէ: Նա մյուս ժողովուրդների պես ունի իր բնական իրավունքներն իրացնելու իրավունք։

 

Լիարժեք անգործության է մատնվել Ռուսաստանը՝ որպես

- Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան խնդրի ձևավորման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատու,

- ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման միջնորդ,

- 2020թ. նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարության փաստացի միջնորդ և կողմ, ինչպես նաև այդ հայտարարությամբ սահմանված կարգով ԼՂ-ում խաղաղապահ գործողություն իրականացնող։

 

Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործելով և խաղաղապահության քողարկմամբ՝ Ռուսաստանը փաստացի ներկայություն է հաստատել ԼՂ-ում, իր թուրք դաշնակցին էլ հրավիրել Աղդամ, անունը դրել «համատեղ մոնիթորինգ»։ Իր թողտվությամբ 2020թ․ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել ≈5.000 քառ․ կմ տարածքի վրա, ռազմական գործողություններից հետո իր խնդրանքով և ստորագրությամբ ևս 4.400 քառ․ կմ տարածք (Լաչին, Աղդամ, Քելբաջար)  հանձնվել է Ադրբեջանին՝ փոխարենը ՌԴ վերահսկողությամբ 5 կիլոմետրանոց Լաչինի միջանցք ունենալու ակնկալիքով։ Այնուհետև, սակայն, ԼՂ-ՀՀ ճանապարհը վերափոխել է նախ Լաչինի հումանիտար միջանցքի, ապա՝ Ադրբեջանի իրավազորութան ներքո գտնվող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու։ Դրան հաջորդել է ԼՂ-ն Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհին հսկիչ-անցագրային կետ տեղադրելը, կարճ ժամանակ անց՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա՝ ԼՂ-ի լիակատար պաշարումն, որի հետևանքով  ինն ամիս շարունակ սովի է մատնել 120 հազար բնակչություն և ընդամենը մեկօրյա ցեղասպանական և պատերազմական գործողություններով մի բնիկ ժողովուրդ արտաքսվել է իր հայրենիքից։

 

Այսօր Ռուսաստանը  հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։

 

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում։

 

Իսկ թե ԼՂ-ում պատմաքաղաքական ինչ զարգացումներ են նախորդել Ռուսաստանի պատասխանատվությամբ, ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

- 1813թ․ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանն իր կազմում ինքնավար կարգավիճակ ունեցած Ղարաբաղը ճանաչեց Ռուսաստանի մաս։

- Խորհրդային կարգերի հաստատումից հետո, հաշվի առնելով Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանն այն ճանաչել է վիճելի տարածք Ադրբեջանի և Հայաստանի միջև և 1920թ․ Ղարաբաղում տեղակայել ռուսական զորք։

- 1921թ․ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ստանձնել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն (ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրո)։  Երրորդ երկրի կուսակցության տարածքային այդ մարմինն, օժտված չլինելով նմանօրինակ հարցեր լուծելու իրավասությամբ, առավել ևս՝ Ռուսաստանի տարածքից դուրս, Ղարաբաղը բռնակցում  է Ադրբեջանին, ապա Ադրբեջանին հանձնարարում որոշել ինքնավար մարզի սահմանները։ Այս որոշման տրամաբանությամբ Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8․000 քառ.կմ: Սակայն 1923-24թթ. ԼՂԻՄ-ը կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում` մոտ 5․000 քառ. կմ տարածքով: Հետագա տարիներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ից շարունակաբար անջատեցին շուրջ 600 քառ. կմ ևս` մարզին թողնելով ընդամենը 4․400 քառ. կմ տարածք: Ավելին՝ ինքնավար մարզը «Լաչինի միջանցքով» արհեստականորեն մեկուսացվեց Խորհրդային Հայաստանից։ 1924թ․ հաստատվեց Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը, որտեղ, որպես պաշտոնական փաստաթուղթ, հստակ նշվեցին մարզի տարածքը և բնակավայրերը:

- 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը: 1990թ․ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կապակցությամբ ծագող հարցերի լուծման կարգի մասին» օրենքի համապատասխանությամբ ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂ Հանրապետությունը։ Ադրբեջանն ի պատասխան ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923թ․ ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն: Սակայն նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:

- 1991թ․ Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծեց ընդդեմ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման։ Ռուսաստանի խնդրանքով և անմիջական երաշխավորությամբ, սակայն, 1994թ. ԼՂՀ, ՀՀ և ԱդրՀ ռազմական ղեկավարների ստորագրությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր՝ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը։ Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը, որն այդ պահի դրությամբ ազատագրել էր «նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները» (ինչպես ռուսական կողմն է սիրում ասել), շարունակելով իր հաղթարշավը, կարող էր կարճ ժամանակ անց Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:

 

Ստացվում է՝ իսլամական Պարսկաստանի կազմում Ղարաբաղը ինքնավար կարգավիճակից բացի, նաև տնտեսական և ժողովրդագրական աճ է ունեցել՝ ի տարբերություն քրիստոնյա Ռուսաստանի տիրապետության շրջանի։

 

Այս գործուն անգործությունը հանգեցրել է մարդկային (հայկական կողմից ≈14 հազ․ զոհ), հումանիտար (հայկական կողմից ≈6 հազ․ հաշմանդամություն ձեռք բերած անձ, ≈600 հազ․ բռնատեղահանված և փախստական), նյութական աննախադեպ կորուստների՝ շարունակաբար խոչընդոտելով հակամարտության կողմերի բարեկեցությանն ու տարածաշրջանի կայուն զարգացմանը։

 

Այժմ մի կողմից ունենք գաղթականի ճանապարհը բռնած ԼՂ բնակչություն, մարդու իրավունքների, ժողովրդավարության, միջազգային հանրության, դաշնակցի և խաղաղապահության նկատմամբ անթաքույց հիասթափություն, մյուս կողմից՝ թվացյալ հեղինակությունը փրկելու ցանկությամբ միջազգային հանրություն և նրա շահագրգիռ անդամներ։ Վերջինները մեկ դար շարունակ առաջինների կազմակերպված ցեղասպանությունն իրականացնելուց հետո, նոր դիսկուրս են բացել՝ ադրբեջանական կողմի հետ քննարկել ԼՂ հայության արժանապատիվ վերադարձն ու իրավունքները

 

Հայաստանն, ինչ խոսք, պետք է զերծ մնա այս ծուղակից։ Արցախը գործիք չէ, այն գործոն է։ Այս պարզ ճշմարտությունն է, որ պիտի համակողմանիորեն վերլուծի Հայաստանը և րոպե առաջ հետ կանչի իր ստորագրությունը 2020թ․ նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարությունից (և ածանցյալ այլ համաձայնություններից)։ Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, մոռանալով նույն փաստաթղթի 1-ից 8-րդ կետերը և ԼՂ հարցը համարելով փակված, ինչպես տեսնում ենք, հղում են անում միայն 9-րդ կետին՝ Հայաստանից պահանջելով ինքնիշխանության կամավոր զիջումներ։ Ադրբեջանը զուգահեռաբար խոսում է Մեղրիի տարածաշրջանով նոր ճանապարհի կառուցման և այն միջանցքային տրամաբանությամբ իրենց զիջելու մասին՝ մոռանալով, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները շրջափակված են իր և իր դաշնակից երկրի՝ Թուրքիայի կողմից։ Հետևաբար տարածաշրջանային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու քայլերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անեն, ոչ թե Հայաստանը։

 

Ժամանակին Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչելը ճիշտ մոտեցում չէր։ Սակայն մեղադրել Հայաստանին Արցախի ինքնիշխանությունը չճանաչելու համար, նույնն է, ինչ հայ ժողովրդին մեղադրել Մինսկի խմբին և համանախագահ երկրներին, միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին հավատալու մեջ։ Իսկ հայոց նորանկախ պետականության պատմությունը փաստում է, որ միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է։ Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությանը ևս սպառնում է Արցախի ճակատագիրը», - ասվում է Բաբայանի հայտարարությում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով