Արմինֆո. Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
"Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կյանքի կոչել վաղուց քննարկվող այս նախաձեռնությունը ։ Անահիտ աստվածուհուն վաղուց էինք սպասում Հայաստանում", - գրել է նա։
Այսօր ավելի վաղ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հանդես էր եկել հաղորդագրությամբ այն մասին, որ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջեւ պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերին Երևան կտեղափոխվի Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին: