Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հաստատել է Զինված ուժերի կարիքների համար կատարվող գնումների վերաբերյալ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը:
Ըստ փաստաթղթի՝ Պաշտպանության նախարարության գնումների ծրագիրը, գնումների հայտը, տեխնիկական պայմանները, գնումների կազմակերպման գործընթացը, մատակարարումն իրականացրած կամ ծառայություն մատուցած կամ աշխատանք կատարած կազմակերպությունը դասակարգվել են որպես պետական գաղտնիք:
Զինված ուժերի կարիքների համար իրականացվող գնումները ներառում են. հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային, ռեակտիվ համազարկային, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի եւ միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոտեղորոշիչ եւ հետախուզական համալիրների, օդերեւութաբանական համալիրների, սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ նորոգում, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռք բերում կամ արդիականացում կամ նորոգում, ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռք բերում կամ արդիականացում կամ նորոգում, անօդաչու թռչող սարքերի և դրանց համակարգերի ձեռք բերում կամ արդիականացում կամ նորոգում և այլն: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից