Արմինֆո.ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում գլխավոր օբյեկտները ոչ թե Ադրբեջանն է, Հայաստանն ու Վրաստանը, այլ՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Անդրկովկասի դերին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռադարներում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցի ժամանակ կրկին հայտարարել է, որ "Միացյալ Նահանգները շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտով": Այս առումով՝ քաղաքագետը հարցադրում է արել, թե ինչ են փնտրում Նահանգները հեռավոր Կովկասում, հաշվի առնելով այն փաստը, որ տարածաշրջանի երկրներին նրանք սահմանակից չեն, կովկասյան համայնքների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, եթե դրանք համեմատենք իսրայելական կամ իռլանդական գործոնների հետ։ "Եվրասիայի հարցերով ամերիկացի փորձագետների աշխատանքներում ընդհանուր տեղ է այն թեզը, որ Հարավային Կովկասը կարեւոր է Վաշինգտոնի համար, բայց այդ կարեւորությունն ամենեւին էլ ծայրահեղ չէ: ԱՄՆ վվվերնախավը, ի տարբերություն ռուսականի, Անդրկովկասին նայում է այլ "ակնոցներով"։ Դրանցում գլխավոր օբյեկտները ոչ թե Ադրբեջանն է, Հայաստանն ու Վրաստանը, այլ՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։ Վերջին տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքական օպտիկան կովկասյան ուղղությամբ սկսել է ներառել նաեւ Չինաստանը", - նշել է նա։
Մարկեդոնովը կարծում է, որ Ռուսաստանից զգուշանում են տարածքային ընդլայնման համար։ Նրա ասելով՝ նախկին ԽՍՀՄ տարածքում բոլոր էթնիկ հակամարտություններն ամերիկացի տեսաբաններն ու պրակտիկները հակված են դիտարկել այդ համատեքստում ։ "Ինչ են աբխազները կամ օսերը, եթե Մոսկվան արդյունքում շահառու է։ Բավական երկար ժամանակ համակերպվում էին ղարաբաղյան կարգավորման գործում ՌԴ դերի հետ, քանի որ Ռուսաստանը չէր ճանաչում ԼՂՀ-ը և, նույնիսկ, հիպոթետիկ հանրաքվեներ չէր ծրագրում "greater Russia"-ի կազմի մեջ նրա մտնելու մասին։ 2022 թվականը փոխեց ամեն ինչ, և այժմ Նահանգները, ինչպես ուկրաինական ուղղությամբ, "զսպում" է Ռուսաստանին Կովկասում։ "Ռևիզիոնիզմից" են վախենում",- կարծում է ռուս փորձագետը։
Ընդ որում, նա վստահ է, որ Թուրքիայի պարագայում այլ պատմություն է. ռազմավարական դաշնակից, ոչ թե ընդդիմախոս, այլ հանդուգն և կամակոր, ընդ որում, ավելի հակված "ռևիզիաների", քան՝ Ռուսաստանը։
"Որպես հետեւանք՝ հավասարակշռում տարածաշրջանային հավակնությունների կարգապահության (թեկուզ "հայկական հարցի" միջոցով) եւ խրախուսման միջեւ՝ որպես հակակշիռ Ռուսաստանին եւ Իրանին։
Իրանը, ինչպես և Ռուսաստանը, Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես հակառակորդ։ Եվ այդ առնչությամբ Նահանգները խիստ շահագրգռված են ադրբեջանաիսրայելական կապի ամրապնդմամբ, Բաքվի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ որքան էլ դրանք բարդ լինեն", - կարծում է ռուս քաղաքագետը։
Խոսելով Չինաստանի դերի մասին՝ Մարկեդոնովը նշել է, որ "Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ" չինական նախաձեռնությունը Նահանգների կողմից դիտարկվում է որպես մրցակցային նախագիծ Եվրասիայում, ընդհանուր առմամբ, ոչ միայն Անդրկովկասում: "Բայց" այստեղ և հիմա " Վաշինգտոնը գուշանում է, առաջին հերթին, ՉԺՀ տնտեսական ազդեցության ուժեղացումից, հատկապես, Վրաստանում, ինչը հղի է նաև աշխարհաքաղաքական հետևանքներով։ Դրան գումարենք էներգետիկ գործոնը և ԵՄ-ի դաշնակիցներին ածխաջրածնային հումք մատակարարելու համար "այլընտրանքների" որոնման ձգտումը, Սև ծովում և Կասպից ծովում ամրագրումը, Կովկաս-Մերձավոր Արևելք կապը, գումարած "մարդու իրավունքների" սելեկտիվ պաշտպանությունը, և փազլը հավաքվում է", - նշել է ռուս քաղաքագետը։ Նա համոզմունք է հայտնել, որ Վրաստանի հետ կապերի ընդլայնումը՝ առանց ՆԱՏՕ-ին նրա պաշտոնական անդամակցության (հատուկ դաշինքի մոդել՝ Հարավային Կորեայի կամ Իսրայելի հետ հարաբերությունների համանման), հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում գլխավոր մոդերատորի դերի ամրագրումը, Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի "զսպումը", խնդրահարույց դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների օպտիմալացումը՝ ահա տարածաշրջանում ԱՄՆ օրակարգի առանցքային կետերը: "Այն կարող է դուր գալ կամ զայրույթի նոպաներ առաջացնել, բայց, նախեւառաջ, այն անհրաժեշտ է համարժեք հասկանալ", - ամփոփել է Մարկեդոնովը: