Արմինֆո. Օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) դեռևս բնակվող միակ հայերը մահացածներն են, բայց, նույնիսկ, նրանք հանգիստ չունեն Ալիևի բռնապետության լծի տակ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը՝ զետեղելով Արցախում հերթական հայկական գերեզմանատան ավերման տեսագրություններ:
Երեկ երեկոյան սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել գրավյալ Արցախում ադրբեջանցիների կողմից հերթական հայկական գերեզմանոցի ավերման կադրերը։ Վանդալիզմի հերթական դրվագն արձանագրվել է Հաթերք գյուղում։