Արմինֆո. Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ (առաջարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին-խմբ.):
Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում նաև նշվում է, որ բանաձևի նախագիծը ներառում է ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու ցանկացած այլ փորձ կանխելու կոչ: Փաստաթղթում նաև կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, նշվում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը: