Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեվյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կսահմանի հետագա համագործակցության ոլորտները:
"Հայաստանում Նևյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին:
Վրաստանում նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, հակակոռուպցիոն ինստիտուտների, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ", - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։