Արմինֆո.Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին և թուրքական պետության ներկայիս ղեկավարությանը մեղադրել քրդերի կոտորածի համար:
"Թուրքիայի նախագահը՝ մի երկրի, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և կարծում էր, թե աշխարհը լռելու է, այսօր հպարտանում է, որ Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր է փոխանցել Հաագայի տրիբունալին: Մենք չենք մոռացել հայկական հոլոքոստն ու քրդերի կոտորածը։ Դուք ազգակործան եք։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս բարեկամներից", - ասվում է Իսրայելի արտգործնախարարի թվիթերյան գրառման մեջ։
Նշենք, որ հունվարի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցի շուրջ լսումները, հայտարարել է, որ Անկարան Հաագայի տրիբունալին է փոխանցում փաստաթղթեր, որոնք, իբր, հաստատում են Իսրայելի կողմից "պատերազմական հանցագործությունների" կատարումը Գազայի հատվածում