Արմինֆո. Լուվրի թանգարանը պատրաստվում է բացել բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության նոր բաժին ՝ ներառյալ Հայաստանը: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։
Դիվանագետը հիշեցրել է, որ աշխարհի ամենամեծ և ամենահանրաճանաչ արվեստի թանգարաններից մեկը տարեկան 9,6 մլն մարդ է այցելում: Նրա խոսքով՝ այն աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանն է ։
"Լուվրը պատրաստվում է բացել բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության նոր բաժին ՝ ներառյալ Հայաստանը։ Հայաստանում Լուվրը իր փորձն է կիսում Էրեբունի թանգարանի վերակառուցման գործում", - գրել է դեսպանը։