Արմինֆո. Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման հարցում դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Այդ մասին հունվարի 10-ին Երեւանում Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ ի պատասխան Երեւանի եւ Բրյուսելի հարաբերությունների ապագայի մասին հարցին։
"Սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր են, որոնք բխում են գործող CEPA ծրագրից և՝ ոչ միայն։ Երկխոսությունը շարունակական է, և մենք հենց նոր լսեցինք Հունաստանի աջակցության պատրաստակամության հավաստիացումը։ Մենք, իհարկե, ապավինելու ենք այդ հավաստիացումներին։ Իր կողմից Հայաստանը ինտենսիվորեն շարունակում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, և մենք վստահ ենք, որ դրանք, իրենց հերթին, ՀՀ-ն մոտեցնում են Եվրամիությանը", - նշել է ԱԳ նախարարը ՝ հիշեցնելով անցած տարվա ընթացքում մի շարք շփումների մասին։
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ այսօր Հայաստանի համար անվտանգության ոլորտում գոյաբանական կարևորություն ունի ԵՄ առաքելությունը: "Սա Ադրբեջանի հետ սահմանին անվտանգությունն ապահովող գործոն է, և սա թեմա է, որը հետևողական շարունակման կարիք ունի", - նշել է Միրզոյանը, հիշեցնելով, որ վերջերս ԵՄ-ը որոշում է կայացրել ավելացնել և երկարաձգել առաքելության մանդատը: Նա հավելել է, որ հայկական կողմը ողջունել է այդ քայլը։