Արմինֆո. Եվրոպական մի շարք երկրներում ակցիաներ կանցկացվեն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումն ապահովելու, Արցախի ժողովրդի, ինչպես նաև Սյունիքի իրավունքները պաշտպանելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջով:
Ակցիաները տեղի կունենան հունվարի 27-28-ին Եվրոպայի 14 երկրներում, մասնավորապես, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում և եվրոպական այլ երկրներում: Միջոցառման նախաձեռնողը "Եվրոպան Արցախի համար" շարժումն է: