Արմինֆո. Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Այդ մասին հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ըստ գերատեսչության, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, մինչև փետրվարի 15-ը ավտոբուսների և բեռնատարների երթևեկության համար փակ կլինի Վանաձոր-Ալավերդի (Մ-6) ավտոճանապարհի 38-40-րդ կմ-ը: Շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
"Փակ են Արագածոտնի մարզի "Ամբերդ" բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները", - հավելել են Փրկարար ծառայությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Գերատեսչությունում վարորդներին խորհուրդ են տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: