Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց էին ունեցել: Այդ ժամանակ Բելառուսի նախագահը շնորհավորել էր իր ադրբեջանցի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ ։ Նախագահները քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի թեմատիկան:
Սանկտ Պետերբուրգում հանդիպումը տեղի է ունեցել ի զարգացումն այն ամենի, ինչ քննարկվել էր հեռախոսազրույցում: Օրակարգը զուտ աշխատանքային է։
"Սպասում ենք Ադրբեջանում", - Իլհամ Ալիեւը հրավիրել է Բելառուսի առաջնորդին։