Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդների մասնակցությամբ միջոցառումների «հարթակներում»: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Նրանք հրաշալի հնարավորություն կունենան շփվել առաջիկա միջոցառումների հարթակներում", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք կլինեն Պուտինի եւ Փաշինյանի առանձին բանակցություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԱՊՀ գծով միջոցառմանը կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահը: