Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, վիրավորում է ստացել 120 քաղաքացի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը հաղորդել են քննչական մարմնից:
Աղբյուրի համաձայն, պայթյունը տեղի է ունեցել փակ տարածքում, որտեղ գտնվել է 42 հազար լիտր բենզին։ Պայթյունի անմիջական պատճառը պարզելու նպատակով հետաքննությունը շարունակվում է։ Պայթյունի պահին շենքում գտնվել է մոտ հազար մարդ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուն հարակից բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել: