Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը սեպտեմբերի 21-ին նախատեսում է այցելել Երևան: "2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցը Երևան, որի շրջանակներում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի, ՊՆԽ-ի, ԱԽՔԿ-ի համատեղ նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ-ի նստաշրջանի արդյունքները", - հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքներին՝ այս տարվա նոյեմբերին: Գլխավոր քարտուղարի այցի նպատակն է Հայաստանին տեղեկացնել նոյեմբերի վերջին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված որոշումների մասին: