Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանված երեք հայ զինվորների ընտանիքներին:
Ինչպես հաղորդվում է դատարանի կայքում, Կոնվենցիայի 44.2-րդ հոդվածի համաձայն, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում Ադրբեջանը պարտավոր է յուրաքանչյուր ընտանիքին վճարել 18.780 եվրո՝ գումարած հարկերը, որոնք կարող են հաշվեգրվել նրանց վրա ՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Տուժածները՝ Հայաստանի ԶՈՒ զինծառայողներ Էդգար Նարայանը (ծնված 1995թ.), Էրիկ Աբովյանը (ծնված 1996թ.) և Շավարշ Մելիքյանը (ծնված 1990թ.), սպանվել էին 2016թ. դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի հարակից դիրքերից մեկում:
Ըստ դատավճռի ՝ Նարայանն ու Աբովյանը սպանվել են ծառայողական պարտքը կատարելիս՝ ադրբեջանցի զինվոր Չինգիզ Գուրբանովի կողմից, որը սահմանը հատել էր և շարժվել դեպի «Բիթլիս» դիրքը։ Կրակոցների ձայներին վազել են մյուս զինվորները, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել է երրորդ հայ զինվոր Շավարշ Մելիքյանը: Մեկ ժամ շարունակվող փոխհրաձգությունից հետո հակառակ կողմից կրակոցները դադարել են։
Ըստ 2017 թվականի մայիսի 3-ի զեկույցի, ինչպես նաև Չինգիզ Գուրբանովի ինքնաձիգի դատաբժշկական փորձաքննության, մահացու կրակոցներն արձակվել են հենց այդ զենքից: Ըստ հայվորների՝ Ադրբեջանը խոստովանել է, որ Գուրբանովը սպանել է հայ զինվորներին։ Ադրբեջանը, սակայն, չի հետաքննել սպանությունների հանգամանքները։ Փոխարենը՝ պետությունը խրախուսել է նրա գործողությունները ՝ Չինգիզ Գուրբանովին հետմահու շնորհելով "Ադրբեջանի ազգային հերոսի" կոչում և նրա պատվին անվանակոչելով փողոց։