Արմինֆո.Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ նախաձեռնում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Էստոնիայի խորհրդարանում:
"Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծել եմ, որ Էստոնիայի պարտքը Հայաստանի հանդեպ այն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում", - նշել է նա՝ X-ի իր միկրոբլոգում:
Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: