Արմինֆո. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Արևելյան Երուսաղեմի Հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում։
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին պատասխանատվություն ստանձնել՝ երաշխավորելու հայ համայնքին պատշաճ իրավական ընթացակարգ այդ հողային վեճում: Այս աշնանը հայ համայնքն արդեն կորցրել է մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որը բռնությամբ հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց ՝ ահաբեկելով գրեթե ողջ հայ բնակչությանը ՝ ստիպելով նրան փախչել պատմական հայրենիքից: Հայ ժողովուրդը չի կարող կորցնել իրեն պատկանող ևս մեկ տարածք", - նշված է հայտարարության մեջ։
Աղբյուրի համաձայն, Հայկական թաղամասն զբաղեցնում է Երուսաղեմ քաղաքի մոտ մեկ վեցերորդը ։ Այն 1600 տարեկան է։ Հայերը Երուսաղեմում հաստատվել են դեռևս մ.թ. ա. առաջին դարում, երբ հայկական կայսրությունը վերահսկում էր Սիրիայի մոտակա տարածքները: "Թեև այսօր Երուսաղեմի հայ բնակչությունը շատ փոքրաթիվ է, Հայկական թաղամասը մնում է այստեղ հայ համայնքի՝ որպես ամենահին պահպանված հայկական համայնքի ներկայության կարևոր մասը: Թաղամասում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու թեմը", - ընդգծվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում հիշեցվում է, որ 2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքարանը համաձայնագիր է ստորագրել ավստրալացի կառուցապատող Դենի Ռուբինշտեյնին 98 տարի ժամկետով հողատարածքի (որը կոչվում է "Կովերու պարտեզ") վարձակալության մասին ՝ մի քանի հարյուր հազար դոլար ցածր տարեկան վարձավճարով։ Ռուբինշտեյնը նախատեսում էր այս վայրում շքեղ հյուրանոց կառուցել, ինչը կհանգեցներ գոյություն ունեցող շատ շենքերի ոչնչացման: Գործարքը ցնցում էր տեղի համայնքի, հայկական սփյուռքի մեծ մասի և պաղեստինյան իշխանությունների համար, որոնցից վերջիններս կարծում էին, որ գործարքը ոտնահարում է իրենց ինքնիշխանությունը: Ի պատասխան այդ հակազդեցության ՝ պատրիարքարանը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է գործարքը չեղարկելու մասին։ Սակայն Դենի Ռուբինշտեյնի ընկերությունը հրաժարվել է ճանաչել պատրիարքարանի որոշման իրավաչափությունը ։ Ընկերությունը օբյեկտ է տեղափոխել բուլդոզերներ և շինարարություն սկսել Կովերի պարտեզի տարածքում, ինչին տեղի հայերն արձագանքել են խաղաղ բողոքի ցույցերով՝ հասարակական հավաքների եւ նստացույցերի տեսքով: Իսրայելի ոստիկանությունը և քաղաքացիական անձինք այս ցույցերը դիմավորել են բռնությամբ ՝ օգտագործելով շներ և հրազեն՝ խաղաղ ցուցարարներին վախեցնելու համար: Դենի Ռուբինշտեյնը, կարծես, ուժ ու ահաբեկում են կիրառում, որպեսզի հայ համայնքին հետ պահի իր հողը պաշտպանելու փորձերից", - ընդգծվում է հայտարարության մեջ:
Դրա հեղինակները նշում են, որ Երուսաղեմի հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից եւ զինված վերաբնակիչներից ։ "Մենք աջակցում ենք հայ համայնքին, քանի որ այն շարունակում է խաղաղ ցույցերի միջոցով դիմադրել այդ հողի յուրացմանը", - ընդգծվում է փաստաթղթում: