Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն անհնար է համարել Գյումրի քաղաքում "Բալասանյան" դաշինքի հետ համագործակցության հուշագրի պայմանների կատարումը: Այդ մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Նա նշել է, որ Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ չի ստացել անհրաժեշտ մեծամասնություն, և այդ պատճառով համագործակցության հուշագիր է ստորագրվել իշխող կուսակցության և "Բալասանյան" դաշինքի միջև: Սակայն հետագայում պարզ է դարձել, որ "Քաղաքացիական պայմանագիրը" չի կարող այդ ձեւաչափով իրականացնել իր նախընտրական խոստումները, որոնք տրվել են քաղաքի բնակիչներին ։ "Անկեղծ լինելով գյումրեցիների հանդեպ, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ, մենք որոշեցինք դադարեցնել համագործակցությունը", - ասել է խորհրդարանականը, հավելելով, որ խմբակցությունը վայր չի դրել ավագանու մանդատները, որն ունի ՔՊ կուսակցության 11 անդամ:
Առուշանյանն ընդգծել է, որ ՔՊ-ում այնպիսի տպավորություն է, որ քաղաքը կառավարում են ստվերային ուժերը։ Պատգամավորը հրաժարվել է կոնկրետ անուններ տալ՝ նշելով հարցի ոչ կոռեկտ լինելը։ Միևնույն ժամանակ, պատասխանելով կոնկրետ հարցին, թե՝ քաղաքը, փաստորեն, կառավարում է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի փեսան, Առուշանյանն ընդգծել է, որ ՔՊ կուսակցությունում նման զարգացումների մասին ոչինչ չի խոսվում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը միակողմանի խզել էր "Բալասանյան դաշինքի" հետ 2021 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված համագործակցության հուշագիրը: Կառավարող ուժի հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանն ու Վահագն Մկրտչյանը հրաժարականի դիմումներ են ներկայացնելու: Այդ որոշումը կուսակցությունում պայմանավորել են այն հանգամանքով, որ, իբր, Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, և քաղաքում ստվերային կառավարում է իրականացվում: "Իսկ դա, իր հերթին, դժվարացնում է ինչպես Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը, այնպես էլ քաղաքապետարանի գործադիր օղակներում ՔՊ ներկայացուցիչների աշխատանքը", - ասված էր հայտարարության մեջ:
Հավելենք, որ կառավարող կուսակցությունը Գյումրիի ընտրություններում զբաղեցրել է միայն երկրորդ տեղը։ Երկրի երկրորդ քաղաքի ներկայացուցչական մարմնում ոչ մի ուժ մեծամասնություն չունի։ Եվ նրանք իշխանություն են ստացել՝ միավորվելով Գյումրիի նախկին քաղաքապետ Բալասանյանի կուսակցության հետ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ