Արմինֆո.Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել, "Իզվեստիա"-ին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
"ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական եւ տնտեսական համայնք է", - հայտարարել է Ստանոն։
"Բացի այդ, Եվրամիությունում չկան ԵՄ անդամ երկրների տարածքում հայ զինծառայողներին մարզելու ծրագրեր", - հստակեցրել է նա:
Նրա ասելով՝ Եվրամիությունում ուսումնասիրում են հայկական բանակին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով "ոչ մահաբեր ձեւաչափով" աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան: