Արմինֆո. Տագնապալի հաղորդում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունների և մահերի մասին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ արձագանքելով հակառակորդի կողմից Հայաստանի ԶՈՒ զինծառայողի սպանության մասին հաղորդումներին:
"ԵՄ-ը մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Չափազանց կարեւոր է, որպեսզի տեղերում անդորր տիրի, իսկ բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի", - հավելել է Կլաարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, 31-ամյա Գերասիմ Առաքելյանը: Միջադեպը տեղի է ունեցել Վայոց ջորի ուղղությամբ առաջնագծի հատվածում։ Նա ուներ կին և երեք տարեկան դուստր։