Արմինֆո.Ադրբեջանական իշխանությունները մտադիր են "ալբանացնել " հերթական հայկական կրոնական օբյեկտը ՝ այս անգամ օկուպացված Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին:
«Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան», - ասվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հաղորդագրությունում:
Նշենք, որ այս տարվա գարնանը հայտնի էր դարձել տաճարում կատարված վանդալիզմի մասին։ Ադրբեջանցիներն ապամոնտաժել էինեն եկեղեցու խաչերը և ջնջել բոլոր հայերեն գրությունները։ Հավելենք, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել հայկական այդ հողի վրա հայկական հետքերի ոչնչացմանը։