Arminfo.info



 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023 11:17
Ալեքսանդր Ավանեսով

Քաղաքագետ. Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է հավասարակշռություն լինի մի քանի պետությունների միջև ՝ ստատուս-քվոյի ձևավորման ճանապարհով

Քաղաքագետ. Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է հավասարակշռություն լինի մի քանի պետությունների միջև ՝ ստատուս-քվոյի ձևավորման ճանապարհով

Արմինֆո. Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունեցել ուժերի հավասարակշռության լուրջ խախտում։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է հայտնի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

 

Նրա խոսքով, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, որը տեղի է ունենում ողջ աշխարհի աչքի առջեւ, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունից ելնելով, արտացոլվում է նաեւ հանրային դիսկուրսում, որը երբեմն հասնում է դիլենտանտիզմի: "Արևմուտքը մեզ կօգնի" տիպի հայտարարությունները հաճախ պոպուլիստական բնույթ են կրում և նոր չեն հանրային գիտակցության մեջ։ Քաղաքագետը կարծում է, որ դրան ոչ քիչ չափով նպաստել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները, որոնց համաձայն,  ներկա իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, մեղավոր են բոլորը, բայց ոչ՝ հենց իշխանությունները: Ընդ որում, առաջին հերթին, մեղավորների առաջին շարքում հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը։

 

Սակայն, ինչպես նշել է Ալեն Ղևոնդյանը, այս խաղում կա նաև մեկ այլ կողմ՝ ի դեմս Ադրբեջանի, որը հմտորեն խաղարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի խաղաքարտը: Բաքուն, խաղաղապահներին համապատասխան մանդատ չտալով, գործնականում, նրանց դրել է անելանելի իրավիճակում։ Եթե ռուս խաղաղապահներն ինչ - որ քայլեր ձեռնարկեին, ապա կստացվեր, որ նրանք աջակցում են հայկական կողմին, մինչդեռ, նրանց մանդատը նման բան չէր նախատեսում։ Խաղաղապահների գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության պահպանումն էր։ Այս բոլոր հարցերի շուրջ՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում քարոզչական արշավ է ծավալվել այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը, այն դեպքում, երբ նրանք չունեին մեխանիզմներ հայկական կողմերի պահանջները կատարելու համար: Արդյունքում՝ քննադատության բոլոր սլաքներն ուղղված էին Ռուսաստանի դեմ, ինչը հանգեցրեց հայ հասարակության հուզական արձագանքին։ "Առանձին խմբեր, հասարակական կազմակերպություններ, օգտագործելով այդ ուղերձները, սկսել են դրանք կիրառել հասարակության շրջանում, թե ՝ տեսեք, ռուս խաղաղապահները խնդիրներ չեն լուծում, նրանք, ընդհանրապես, չեն աջակցում հայկական կողմին, նրանք կամ չեն ուզում, կամ չեն կարող հարցեր լուծել, ուստի անհրաժեշտ է գտնել նոր "հովանոցներ" և անվտանգության նոր համակարգեր։ Այդ գործընթացն սկսվել է շատ վաղուց՝ սկսած Գյումրիում Պերմյակովի գործից և վերջացրած տարբեր հիմնադրամների բացմամբ, որոնք, հիմնականում, ֆինանսավորվում են Արևմուտքից և ուղղված են Ռուսաստանի վարկաբեկմանը", - նշել է քաղաքագետը։

 

Սակայն, ինչպես կարծում է Ղևոնդյանը, խնդիրը ոչ թե ռուսների հեռանալն է կամ Հայաստանում ռուսական ներկայության պահպանումը, այլ, եթե խոսենք հայկական պետության դիրքերից, այն, որ տարածաշրջանում պետք է հավասարակշռություն լինի մի քանի պետությունների միջև՝ ստատուս քվոյի ձևավորման ճանապարհով։ Եթե այդ հավասարակշռությունը խախտվում է, տարածաշրջանում հայտնվում է մեկ գերիշխող պետություն, այս իրավիճակում ավելի քիչ ռեսուրսներով թույլ երկրները հայտնվում են բարդ և անկանխատեսելի իրավիճակում, ինչը կարող է հանգեցնել մեծ ողբերգության: "Մենք, առնվազն, մեկ անգամ 20-րդ դարասկզբին արդեն բախվել ենք դրան՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տեսքով։ Նման ողբերգություն կարող էր կրկնվել նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ, երբ Թուրքիան փորձում էր "կլանել" Հարավային Կովկասը, եւ միայն տարածաշրջանում Ռուսաստանի ներգրավումից հետո հաջողվեց ինչ-որ առումով ապահովել ստատուս - քվոն", - նշել է փորձագետը:

 

Նա հավելել է, որ հավասարակշռության խախտումը հանգեցրել է նրան, որ Հայաստանն այսօր, պարզապես, գործիք է դարձել Արևմուտքի ձեռքում, որը սիրախաղ է անում Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ ՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով: <Չեմ կարծում, թե այդ գործընթացները կարճաժամկետ են, ամենայն հավանականությամբ, մենք կգանք այն մոդելին, որը կար 20-րդ դարասկզբին։ Ռուսները միանգամայն կարող են իրենց ազդեցության տակ վերցնել ողջ տարածաշրջանը, որը շատ արագ կարող է քաոսի մեջ հայտնվել։ Դրա համար մեխանիզմներ կան, ինչպես նաև կան շահառուները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում կիրառված մեխանիկան", - ասել է փորձագետը, հավելելով, որ դրա համար տարածաշրջանում կիրառվելու են տարբեր սցենարներ։

 

Պատասխանելով ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի գործողություններին ի պատասխան Վերին Լարսի անցակետում խոչընդոտների ստեղծման տեսքով ՌԴ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին հարցին՝ Ղևոնդյանն ընդգծել է, որ այդ խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Մի կողմից՝ հայկական կողմի դեմարշները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի նկատմամբ նկատելի և ակնհայտ էին՝ հաշվի առնելով վերջին տարիներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ <Հիշենք սպառազինության թեման, որի համար Երևանը վճարեց և չստացավ, ինչի արդյունքում հակառուսական հիստերիան երկրում հասավ իր գագաթնակետին: Բայց իրականում իրավիճակը բոլորովին այլ էր. սպառազինությունը պատրաստվել էր, և հայկական կողմին առաջարկվել էր վերցնել այն, ինչը չարվեց, իսկ դա էլ, իր հերթին, բերեց այդ սպառազինության տեղակայման փոփոխության։ Քանի որ ռուսական կողմը հաճախ ուշացումով է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ Հայաստանում հասարակությունը խիստ զգայուն է նման հարցերում, արձագանքն անմիջապես լինում է անհամարժեք: Այս և այլ իրադարձությունների ֆոնին դժվար չէ կանխատեսել, որ Երևանը դանդաղորեն և աստիճանաբար կնվազեցնի իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Դրա վառ ապացույցն են բոլոր այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում.  տարբեր ձևաչափերով ՀԱՊԿ-ի բազմաթիվ միջոցառումներին չմասնակցելը, մասնակցությունից հրապարակային հրաժարվելը, պատվիրակությունների ներկայացվածության մակարդակի նվազումը։ Այս ամենը, մի կողմից, դեմարշներ են, իսկ մյուս կողմից՝ հող է նախապատրաստվում Հայաստանում անվտանգության այլ համակարգերի զուգահեռ կիրառման համար։ Մինչդեռ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, նրա պետությունները չեն կարող հարաբերությունների մեջ մտնել այլ դաշինքների հետ։ Դա նշանակում է, որ Հայաստանն ինչ-որ փուլում պետք է կողմնորոշվի ՝ մնալ ՀԱՊԿ - ում, թե դուրս գալ այդ կառույցից ՝ դրանով իսկ մտնելով անհասկանալի և վտանգավոր իրավիճակի մեջ", - նշել է Ալեն Ղևոնդյանը։

 

Փորձագետը չի կիսում այդ առնչությամբ մի շարք փորձագետների ոգևորությունը, որոնք կողմ են երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: "Նրանք, ըստ ամենայնի, պատկերացում չունեն Հյուսիսատլանտյան դաշինքի, ընթացակարգերի, նորմատիվների մասին, որոնց համաձայն իրականացվում է նոր անդամների ընդունումը, ուստի չպետք է կենտրոնանալ դրա վրա",- նշել է քաղաքագետը:

 

Ինչ վերաբերում է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակին, ապա, ինչպես նշել է Ալեն Ղևոնդյանը, ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերություններ, վստահություն եւ փող ունեցող պետությունները ակտիվ գործընկերային հարաբերություններ են իրականացնում: Արդյոք անցակետում իսկապես տեխնիկական խնդիրներ կան, թե դրանք կապված են քաղաքական գործընթացների հետ, առայժմ հարցականի տակ են ։ "Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ արտահանվող ապրանքների որակի գնահատման գործընթացը, որոնց վրա Մոսկվան հաճախ աչք էր փակում, այլևս չի աշխատելու, քանի որ տրամագծորեն փոխվել են Հայաստանի իշխանությունների մոտեցումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լսելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ լսում ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը, ինչը, հաշվի առնելով պետության սահմանափակ միջոցները և նրա աշխարհաքաղաքական դիրքը, հղի է ավելի քան լուրջ խնդիրներով:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Юрий
Логика некоторых бездумных апологетов России зашкаливает. Главной задачей миротворцев было поддержание мира в регионе. Так поддержали они мир в регионе Вот главный вопрос, на который нельзя дать положительный ответ. Тогда о чем речь Оправдывать Россию это все равно, что оправдывать двоечника. Но это не снимает ответственности и с властей Армении. Но о них отдельный разговор.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին