Արմինֆո. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում են ականատեսները, վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում՝ Դավիթ Բեկի փողոցում: Երթուղային HIGER ավտոբուսի արգելակները խափանվել են, և այն, կորցնելով կառավարումը, անցնելով մի քանի հարյուր մետր, իր ճանապարհին հարվածել է երկու ավտոմեքենայի, այնուհետև բախվել մոտակայքում ընթացող "Օպել" մակնիշի ավտոմեքենային, որը հարվածից մտել է մեծ բեռնատարի տակ։ Բարեբախտաբար, պատահարի հետևանքով զոհեր չկան: