Արմինֆո.ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ստեղծվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ "Ռոսիա 1"-ի "Մոսկվա: Կրեմլ: Պուտին" ծրագրի եթերում պատասխանելով ՀԱՊԿ ՀՕՊ համակարգի մասին հարցին։
"Գործնականում, այն ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագիր, հակաօդային պաշտպանության համակարգեր պետություններից յուրաքանչյուրի հետ։ Դա՝ եւ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, բնականաբար Բելառուսի հետ է", - ասել է Շոյգուն:
Նրա խոսքով ՝ համակարգը, բնականաբար, հագեցած է և աշխատում է, պարբերաբար զորավարժություններ են անցկացվում, պահպանվում է դրա մարտական վիճակը:
Շոյգուն հաղորդել է, որ "եթե պահանջվում է փաստաթղթային ձևակերպում, մենք կարծում ենք, որ փաստաթղթային ձևակերպում կկատարենք": "Բայց ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք երկկողմ համաձայնագիր ունենք ։ Եվ այդ պատճառով երկկողմ համաձայնագրով համակարգը ստեղծվել է", - ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Մինսկում Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է ամեն ինչ անել ՀԱՊԿ անդամ երկրների հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման և ուժեղացման համար, այդ թվում ՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: