Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Մինսկում կայացել Է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցել:
Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեղեկացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության և միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության մասին:
Հավանության է արժանացել ս.թ. նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգի նախագիծը, ընդունվել են պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության արդիկական ուղղություններին վերաբերող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի, ՊՆԽ-ի և ԱԽՔԿ-ի իրավասություններին: Այդ թվում ՝ "Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լրացուցիչ միջոցների ցանկի մասին" ՀԱՊԿ ԱԳՆԽ և ԱԽՔԿ որոշման նախագիծը։