Արմինֆո. "Վերին Լարս" անցակետով (վրաց - ռուսական սահման) ճանապարհը ժամանակավորապես փակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
<Այս պահի դրությամբ երթևեկությունը Խաչի լեռնանցքով դեռ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ձյան տեսքով տեղումները շարունակում են, եւ Վրաստանի օդերեւութաբանական ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, տեղումները կշարունակվեն մինչեւ առավոտ", - պարզաբանել է կցորդը։
Վաղը առավոտյան, եթե ձնահյուսի վտանգ չլինի, ճանապարհը կսկսեն մաքրել, և, հնարավոր է, կեսօրից հետո կամ երեկոյան ճանապարհը բացվի։
Այս պահի դրությամբ Հայաստանից դուրս է եկել մոտ 700 բեռնատար մեքենա և գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ հակառակ ուղղությամբ Ռուսաստանի տարածքում սպասում է մոտ 150 բեռնատար, նշել է Հակոբյանը: