Արմինֆո. Ավարտելով Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ շինծու "Արդարադատությունը"՝ ադրբեջանական խամաճիկ իշխանություններն անցել են հերթական զոհնին Արցախից՝ Ռաշիդ Բեգլարյանին, ով այս տարվա ամռանը մոլորվել էր Աղավնո գյուղի մոտակա տեղանքում և գերեվարվել ադրբեջանական կողմից։
Թշնամական կողմն Արցախի խաղաղ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին մեղսագրում է մասնակցություն, այսպես կոչված, "Խոջալուի ցեղասպանությանը", որը նախորդ դարի 90-ական թվականների սկզբին Ադրբեջանն իրականացրել է սեփական բնակչության նկատմամբ։
Բեգլարյանը կալանավորվել է ԱՀ քրեական օրենսգրքի 112, 113, 115.2, 279.1 և 318.1 հոդվածների մեղադրանքով: Ինչպես հաղորդում է թշնամական կողմը, Բեգլարյանը "ընդունել է մեղքը"։