Արմինֆո.ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տիրող իրավիճակի պատճառով ռասայական խտրականության վերաբերյալ Հայաստանի հայցի առնչությամբ:
Ադրբեջանը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, պարտավոր է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո լքել են Արցախը և ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ:
Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի նրանք, ովքեր մնում են Արցախում և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ։
Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի Արցախում մնացած կամ Արցախ վերադարձած և այնտեղ մնալու ցանկություն ունեցող անձինք զերծ լինեն ուժի կիրառումից և ահաբեկումից, ինչը կարող է ստիպել նրանց լքել երկիրը:
Մեկ այլ կետով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին պաշտպանել և պահպանել Լեռնային Ղարաբաղը բռնի կերպով լքած մարդկանց մասնավոր սեփականությունը, բոլոր փաստաթղթերը, գրանցամատյանները և այլն: 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է զեկույց ներկայացնի կատարված աշխատանքների մասին ։
Դատարանն այդ որոշումը կայացրել է 13 կողմ և 2 դեմ ձայներով: