Արմինֆո. Սենատոր Ռոբերտ Մենենդեսը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Արցախում Հայոց ցեղասպանության զոհերին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկելու հզոր կոչով: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունը։
Մենենդեսը նաև կոչ է արել Բայդենի վարչակազմին կրճատել ողջ ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմինկատմամբ՝ պատերազմական հանցագործությունների համար:
ANCA-ում հիշեցրել են, որ սեպտեմբերի 19-ին, իննամսյա դաժան շրջափակումից հետո, ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա ՝ սպանելով ավելի քան 500 մարդու և ստիպելով 120 000 բնիկ արցախցի քրիստոնյա հայերին լքել իրենց տները՝ Ադրբեջանի ցեղասպանությունից խուսափելու համար: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել միջազգային միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, ինչը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա նոր հարձակումների վտանգ է ստեղծում:
Այդ առնչությամբ ANCA-ում կոչ են արել բոլոր սրտացավ մարդկանց կապ հաստատել նախագահ Բայդենի, փոխնախագահ Հարիսի, իրենց սենատորների և ներկայացուցիչների հետ և կոչ անել վերջ դնել Արցախի հայերի դեմ ադրբեջանական ցեղասպանությանն ԱՄՆ-ի մեղսակցությանը, դադարեցնել Ադրբեջանի հետագա ագրեսիան Հայաստանի դեմ՝ 907-րդ բաժինը գործողության մեջ դնելու և Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը դադարեցնելու միջոցով, Ադրբեջանում էթննիկ զզզզտումներից եւ ցեղասպանությունից տուժած բոլոր հայերին համար ԱՄՆ-ի կողմից խոշոր մարդասիրական օգնություն ուղարկելու; ԱՄՆ-ի և միջազգային իրավունքի օրենքների, այդ թվում ՝ Մագնիտսկու գլոբալ օրենքի և Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառմամբ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու միջոցով՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման համար:
Բացի այդ՝ հասնել Արցախի առաջնորդների և Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը, Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի և իրենց տոհմական տներում խաղաղ բնակվելու իրավունքի ապահովմանը, Ադրբեջանի հետագա ագրեսիայից Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության ապահովմանը։