Արմինֆո. Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարաձգելու մասին օրինագիծն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, պետության ղեկավարի ստորագրությանն ուղարկված օրինագծի համաձայն, շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
Նշենք, որ թուրք զինվորականները ծառայություն են իրականացնում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում։