Արմինֆո. Այսօր ՝ նոյեմբերի 10-ին, Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ է անցկացվում հանրապետությունում:
Հայաստանի պատիվն աշխարհի առաջնությունում կպաշտպանեն 21 մարզիկներ.
Մարզական սամբո. Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Վահագն Չալյան (88 կգ), Դավիթ Գրիգորյան (98 կգ), Հակոբ Առաքելյան (+98 կգ):
Մարտական սամբո. Մխիթար Մխիթարյան (58 կգ), Վահրամ Գրիգորյան (64 կգ), Վաչիկ Վարդանյան (71 կգ), Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Արման Ավանեսյան (98 կգ):
Կանայք՝ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինե Մարտիրոսյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), Աննա Մկրտչյան (+80 կգ):
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով՝ առաջնությունը Երևանում անցկացնելու պատասխանատվությունը շատ մեծ է: "Ես տղաներին ասացի, որ Հայաստանում յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար պատիվ կլինի։ Մենք, պարզապես, պետք է հնարավոր ամեն ինչ անենք: Մենք միայն ուրախ կլինենք, եթե մեր մարզիկները շատ մեդալներ նվաճեն, բայց գորգի վրա ամեն ինչ կերևա ։ Կհաղթի նա, ով պատրաստ է ։ Մենք լավ ենք նախապատրաստվել, մեծ աշխատանք ենք կատարել լավ արդյունքների հասնելու համար", - ասել է գլխավոր մարզիչը, հավելելով, որ թիմի հաղթանակի գործում մեծ դեր կխաղա երկրպագուների աջակցությունը։
Նշենք, որ աշխարհի առաջնությանը, որը կտևի մինչև նոյեմբերի 12-ը, կմասնակցեն 65 երկրների ներկայացուցիչներ: Այն տեղի կունենա սամբոյի 85-ամյակի տարում, այդ կապակցությամբ մրցաշարի շրջանակներում նախատեսված է տոնական միջոցառումների համալիր: Հայաստանի տարբեր քաղաքներում կտեղադրվեն էկրաններ, որոնցով կհեռարձակվի մրցաշարը: Մրցաշարի ընթացքում հատուկ մեդալներով կպարգևատրվեն աշխարհի նշանավոր սամբիստները: