Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
Ինչպես նշվում է համաժողովի կայքում, բանախոսներ են հայտարարվել նաև Ֆրանսիայի նախագահը, Եվրախորհրդի ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառմանը կմասնակցի նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:
Փարիզի խաղաղության համաժողովը հիմնադրվել է 2018 թվականին Ժյուստին Վայսի կողմից, որն այն ժամանակ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության քաղաքականության պլանավորման տնօրենն էր ՝ գլոբալ խնդիրները լուծելու և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու համար: