Արմինֆո. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում ստեղծված իրավիճակը չի կարող մտահոգություն չառաջացնել: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել բուհի ուսանողների բողոքի ակցիաների մասին, որոնք դժգոհություն էին հայտնում ռեկտորի գործողություններից, որն ինքնակամ հեռացրել էր դասախոսների եւ դատի է տվել համալսարանի գիտխորհրդի ղեկավարին:
Ինչպես նշել է նախարարը, համալսարանի ուսանողների հետ հանդիպել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: "Իմ տեղեկություններով, առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն առկա բոլոր խնդիրները", - ասել է նախարարը, հավելելով, որ բուհում կան բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ ամբողջական տեղեկատվություն և պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: