Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հարձակումները Հայաստանի հարավում պահանջում են ԱՄՆ-ի գործողություններ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոկում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։
"Ելույթ եմ ունեցել հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակի տոնակատարության ժամանակ՝ Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումից հետո ԱՄՆ-ի անվտանգության և մարդասիրական օգնության ապահովման անհրաժեշտության մասին։ Հայաստանի հարավում Ալիևի հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի գործողություններ", - նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին խոսել էին և ԵՄ-ին առընթեր Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը: