Արմինֆո. Նոյեմբերի 10-ին Չեխիայում կցուցադրվի Արցախի մասին Նորա Մարտիրոսյանի "Երբ որ քամին հանդարտվի" ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի համատեղ արտադրությամբ։ Նույն թվականին "Երբ որ քամին հանդարտվի" ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում։
Ֆիլմը պատմում է միջազգային աուդիտոր Ալենի մասին, ով գալիս է Արցախ՝ համոզվելու, որ նոր օդանավակայանը համապատասխանում է նորմերին։ Աստիճանաբար հերոսը ծանոթանում է Արցախյան առաջին պատերազմի հետևանքները վերապրած տարածաշրջանին և նրա բնակիչներին, և դա փոխում է նրա կյանքը: Ֆիլմի պրոդյուսերն է Յուլիա Պարատյանը, Սցենարի հեղինակները՝ Նորա Մարտիրոսյանը, Էմանուել Պագանոն, Օլիվյե Տորեսը, Գիյոմ Անդրեն, օպերատորն է Սայմոն Ռոկան: Գլխավոր դերակատարաներն են Գրեգուար Կոլենը, Հայկ Բախրյանը, Արման Նավասարդյանը և Դավիթ Հակոբյանը:
Չեխիայում պրեմիերա կազմակերպելը հաջողվել է հայ-չեխական CARM ընկերության ջանքերի շնորհիվ։ Ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 10-ին՝ Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի դահլիճում։
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել միաժամանակ Նյու Յորքում և Երևանում: Ֆիլմի ցուցադրմամբ բացվել է "Ոսկե ծիրան" 16-րդ միջազգային կինոփառատոնը