Արմինֆո.Երևանում կցուցադրվի հայ-ֆրանսիական Sois L’ange (Եղի՛ր հրեշտակ) ներկայացումը:
Ինչպես հաղորդում է միջոցառման կազմակերպիչների մամուլի ծառայությունից, Sois L’ange ներկայացումը պարի, երաժշտության և պոեզիայի միահյուսում է, որը գրել է ֆրանսահայ բանաստեղծ և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Պարային մասը պատրաստել է Hallet Eghayan բալետի ստուդիան, երաժշտական նվագակցությունը կապահովի ժամանակակից երաժշտության Assonance հայկական համույթը:
Ներկայացման համար երաժշտությունը գրել են Միշել Պետրոսյանը և Արամ Հովհաննիսյանը: Ներկայացումը Երևանում կցուցադրվի նոյեմբերի 8-ին և 9-ին, ժամը 20:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Աբովյան փ., 2)