Արմինֆո.Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում: Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը:
«Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Հարկ է նշել, որ միայն հասարակական տրանսպորտի համար առաջին գոտու հատկացումն առաջին անգամ փորձարկվել է խիտ բնակեցված Նոր Նորք վարչական շրջանում։ Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի այս նորամուծությունը կարող է և պարզեցրել է հասարակական տրանսպորտից օգտվողների կյանքը, բայց ամբողջովին կաթվածահար է արել երթևեկությունը ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար՝ դժոխքի վերածելով այդ շրջանի վարորդների կյանքը: Եթե նախկինում այդ շրջանում խցանումները միայն պիկ ժամին էին, ապա այժմ դրանք գրեթե շուրջօրյա են, այդ թվում ՝ հանգստյան օրերին։ Վարորդները ստիպված են շրջանցիկ ճանապարհներ փնտրել Գայի պողոտայում, քանի որ ժամերով կանգնած են մնում այդ երթուղում ։ Երևանի քաղաքապետարանը նախընտրում է չնկատել խնդիրը։