Arminfo.info



 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023 12:40
Մարիաննա Մկրտչյան

Լեմկինի ինստիտուտն ահազանգում է. Ադրբեջանը պատրաստվում է ներխուժել Հայաստան

Լեմկինի ինստիտուտն ահազանգում է. Ադրբեջանը պատրաստվում է ներխուժել Հայաստան

Արմինֆո.Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը "Կարմիր դրոշի" մասին նախազգուշացում է հրապարակել առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման առնչությամբ:

 

Ինստիտուտի կայքում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը վաղուց էր փափագում տիրանալ Հայաստանի Սյունիքի մարզին, որը կապահովի ԱՀ-ի կապը Նիհիջևանի հետ:

 

"Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումը և դրան հաջորդած տարածքների զավթումը, ինչպես նաև Թուրքիային և Ադրբեջանին բնորոշ ցեղասպան հայատյացությունը ՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանության վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում։

 

Մենք հիշեցնում ենք աշխարհին, որ ցեղասպանությունն արտահայտվում է ոչ միայն զանգվածային սպանություններով։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին գրավման դեպքում, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագությունների և բնիկ ժողովուրդների տարածքից բռնի տեղահանման տեսքով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ոչնչացմանը ՝ ամբողջությամբ կամ մասամբ: Թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջին շրջանում հեռու են մնացել Սյունիքով, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" ծրագրից, մտահոգվելու մի քանի պատճառ կա", - ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

 

Այս համատեքստում նշվում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրեց հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն թիրախավորեց Հայաստանի Սյունիքի մարզը, որն անվանում է իր սեփական տարածք՝ "Արևմտյան Ադրբեջան"։

 

Հիշեցվում է, որ ավելի վաղ Հայաստան ԱՀ հնարավոր ներխուժման մասին զգուշացրել էին հայ դիվանագետ Տիգրան Բալայանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Հավելվում է, որ Ադրբեջանի նախագահն էլ չի թաքցնում ՀՀ ներխուժելու իր մտադրությունը ՝ այսպես կոչված 8 "անկլավները"գրավելու համար։

 

Ինստիտուտում նաև արձանագրել են, որ 2020 թվականից ի վեր Ալիևի ռեժիմն արդեն գրավել է Հայաստանի Հանրապետության 150 քառ.կմ ինքնիշխան տարածք, ինչը թե միջազգային իրավունքի, թե 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում է:

"Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն իրենից կներկայացնի ինքնիշխան տարածք ներխուժում և զավթում, որը, միջազգային իրավունքին համապատասխան, ճանաչված է որպես ՀՀ անվիճելի տարածք, այլև թույլ կտա իրագործել Ադրբեջանի և նրա մերձավոր դաշնակից Թուրքիայի փայփայած վաղեմի նպատակը ՝ երկու պետությունների միջև ցամաքային կամուրջ ստեղծելու ուղղությամբ։ Սա կզրկի Հայաստանին իր ամենահարավային Սյունիք մարզից և կարող է Հայաստանը դարձնել մի պետություն, որը գրեթե ամբողջությամբ շրջապատված է հզոր պատմական թշնամիներով: Հայաստանի Սյունիքի մարզը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի համար՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա գրավումը թույլ կտա վերջապես կյանքի կոչել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը սնող պանթուրքական երազանքը, այլ ստեղծել պոտենցիալ եկամտաբեր և ռազմավարական նշանակություն ունեցող ցամաքային միջանցք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև, որը Ադրբեջանն ու Թուրքիան միասին կցանկանային վերահսկել: Ավելին, Ադրբեջանի տեսանկյունից, միջանցքը լրացուցիչ առավելություն կունենա, քանի որ Հայաստանը կկտրի իր հարավային հարևանից ՝ Իրանից, որի հետ ունի կարևոր տնտեսական կապեր", - ասվում է հայտարարության մեջ:

 

Հավելվում է, որ Ռուսաստանն աջակցում է այդ միջանցքին, ինչպես նաև՝ արևմտյան տերություններն ու Իսրայելը, հաշվի առնելով գործոնների և ազգային շահերի լայն շրջանակը, սակայն առանցքային հարցն այն է, թե որ երկիրը կամ երկրները կվերահսկեն այն:

 

"Լեռնային Ղարաբաղի զավթվման գործում Ադրբեջանի հաջողությունը եւ Մերձավոր Արեւելքը համակած ճգնաժամը Թուրքիային հնարավորություն են տալիս հետապնդել սեփական շահերը՝ թուլացած Հայաստանի պայմաններում։ Թուրքիան, որն ավելի քան 30 տարի աջակցում է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային, ակտիվորեն տարածքային և դիվանագիտական էքսպանսիա է իրականացնում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Նրա հարաբերություններն Ադրբեջանի հետ հսկայական ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում ՝ ձևավորելով պանթուրքական գոտու անբաժանելի բաղադրիչը, որը Թուրքիան հույս ունի զարգացնել իր արևելյան սահմանից՝ Կովկասով մինչև Կենտրոնական Ասիա։ Ադրբեջանի ներխուժումն ու Արցախի գրավումը առանցքային քայլ են այդ նպատակին հասնելու համար", - համոզված են ինստիտուտում։

 

"Ամենաանհանգստացնողն այն է, որ Ադրբեջանը սկսել է իր զինված ուժերը կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, այդ թվում՝ իր անկլավ Նախիջևանում։ Անցած շաբաթ Ադրբեջանը նաեւ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարք է սկսել, ինչպես 2020 թվականի սեպտեմբերին Արցախ ներխուժումից մի քանի շաբաթ առաջ ։ Այդ կարմիր դրոշները ենթադրում են, որ Ադրբեջանը նախապատրաստվում է հնարավոր ներխուժման, միաժամանակ ձգտելով վախեցնել Հայաստանին, որպեսզի նա զիջի հողի եւ միջանցքների նկատմամբ իրավունքները՝ ներխուժումից խուսափելու համար", - հայտարարել են ինստիտուտում, հիշեցնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցրել Հարավային Կովկասը Հայաստանից եւ հայերից ազատելու իրենց մտադրությունը, ինչպես նաեւ հանուն դրա ցեղասպանություն իրականացնելու իրենց պատրաստակամությունը:

 

"Դեռևս սեպտեմբերի 19-ին Հայաստանի կողմից վերահսկվող Արցախի մնացած շրջանների գրավումից առաջ Ադրբեջանը մտցրեց Լաչինի միջանցքի ավերիչ իննամսյա շրջափակումը, որը կտրեց ԼՂՀ-ը մնացած աշխարհից ՝ ստեղծելով ավելի ու ավելի ծանր հումանիտար պայմաններ, որոնցում տառապում էր արցախահայությունը ։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվող թշնամանքի լույսի ներքո Հայաստանը ներկայումս մնում է շատ բարդ իրավիճակում և պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով: Լեմկինի ինստիտուտը գտնում է, որ հայկական պետության համար չափազանց կարևոր է պահպանել վերահսկողությունը իր տարածքով անցնող ցանկացած միջանցքի նկատմամբ: Մինչ Ռուսաստանի կառավարությունը աճող աջակցություն է ցուցաբերում ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական տարածաշրջանային հավակնություններին (շատ վերլուծաբաններ կարծում են, որ սեպտեմբերի 19-ին Արցախ ներխուժումը հնարավոր է դարձել միայն Ռուսաստանի հավանությամբ), Հայաստանը ստիպված է ավելի ու ավելի շատ ապավինել Արևմուտքին։

 

Ցավոք, արևմտյան ռեժիմները խաղում են հակամարտության երկու կողմերում, և նրանք չեն կարողացել Հայաստանին անվտանգության որևէ կոնկրետ երաշխիք կամ ռազմական ֆինանսավորում առաջարկել, քանի որ Թուրքիան և Իսրայելը շարունակում են ծանր զինել Ադրբեջանին ՝ վերջինիս տալով հզոր ռազմական առավելություն:

 

Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման դեպքում մտավախություն կա, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, որոնք մտահոգված են Ուկրաինայում և Իսրայելում/Պաղեստինում շարունակվող հակամարտություններով, չեն կարողանա առաջարկել անհրաժեշտ ռազմական օգնություն Հայաստանի և հայերի պաշտպանության համար: Սեպտեմբերին Ադրբեջանում էթնիկ զտումների ցեղասպան արշավին եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների դանդաղ արձագանքը ցույց տվեց, որ արեւմտյան տերությունները պատրաստ են զոհաբերել Հայաստանի շահերը, ընդհուպ մինչեւ ցեղասպանություն, որպեսզի ապահովեն իրենց ռազմավարական հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Իսրայելի հետ, ինչպես նաեւ ապահովեն Արեւմուտքի մուտքը Թուրքիան Կենտրոնական Ասիային կապող ցանկացած առեւտրային միջանցք, որը հաճախ դիտվում է որպես նավթի, գազի եւ հանքային ռեսուրսների առանցքային աղբյուր", - ասվում է հայտարարությունում:

 

Որպես ներխուժման կանխարգելման գործիք ինստիտուտում նշել են դաշնակիցների և հենց Հայաստանի կողմից այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք Ադրբեջանի համար անընդունելի կդարձնեն ներխուժումը: "Արևմտյան տերությունները, որոնք խրախուսում էին Հայաստանին հեռու մնալ Ռուսաստանի Դաշնությունից (պետություն, որն ավանդաբար պաշտպանում էր Հայաստանը թուրքական և ադրբեջանական ագրեսիայից և էքսպանսիոնիզմից), չպետք է անգործության մատնվեն, քանի դեռ Հարավային Կովկասում նոր ցեղասպանություն է հասունանում: Ադրբեջանի կառավարության եւ թուրքական պետության կողմից աջակցվող ցեղասպանության վայրագություններին անպատժելիության նման մակարդակի տրամադրումը նրանց միայն համարձակություն կտա շարունակել ագրեսիայի եւ ծավալապաշտության իրենց ապակայունացնող ծրագիրը Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում", - կարծում են Լեմկինի ինստիտուտում:

 

"Համապատասխանաբար, արևմտյան տերությունները պետք է օգնեն Հայաստանին ամրապնդել նրա ինքնիշխան սահմաններն ու դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում, ստիպեն Ադրբեջանին դուրս բերել իր բանակը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառեն Ալիևի ընտանիքի նկատմամբ և կասեցնեն ԵՄ-ի հետ Ադրբեջանի ընթացիկ վիզային և էներգետիկ համաձայնագրերի գործողությունը, ինչպես դա առաջարկվել է Եվրախորհրդարանի բանաձևով ։

 

Եթե արևմտյան աշխարհը շարունակի անտեսել ցեղասպանությունը և այն ընկալել որպես անլուծելի հակամարտությունների օրինական լուծում, որոնք ստեղծվել և հավերժացվել են այնպիսի ռեժիմների կողմից, ինչպիսին Ադրբեջանն է, դա ոչ միայն կդառնա Հոլոքոստից հետո կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ավարտ, այլև կբացի ցեղասպանության դարաշրջանը", - ամփոփել են ինստիտուտում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին