Արմինֆո. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնորդ Վիվեկ Ռամասվամին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին և մյուս լրատվամիջոցներին մեղադրել է արցախահայության նկատմամբ ցեղասպանությունը լռության մատնելլու համար:
Այսպես, հեռուստաբանավեճի ժամանակ Ռամասվամին քննադատել է Փիրս Մորգանին և միջազգային առանցքային լրատվամիջոցներին՝ Արցախում հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին լռելու որոշման համար։
"Ձեր շոուի քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք դուք նվիրել այն բանին, ինչ Ադրբեջանն արեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. Հավանաբար, պատասխանը կլինի ԶՐՈ", - նշել է Ռամասվամին՝ ԶԼՄ - ներին մեղադրելով կողմնակալության համար՝ Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ֆոնին, որի արդյունքում ողջ բնակչությունը լքեց իրենց տները: Այդ համատեքստում նա հարց է հնչեցրել, թե ինչու է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը լայնորեն լուսաբանվում ԶԼՄ-ներում, իսկ Արցախի շուրջ իրավիճակը՝ ոչ։ Մորգանը չի կարողացել հաամոզիչ պատասխան տալ հնչեցված հարցերին։