Արմինֆո. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մինսկի ՍՏՎ հեռուստաալիքի "Նեդելյա" ծրագրի ժամանակ մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից, Բորդյուժան, մասնավորապես, ասել է. "Ես, ընդհանրապես, չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես, չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանի հետ, և՝ ոչ միայն տնտեսապես, չէ որ՝ հսկայական թվով հայեր, մի քանի միլիոն հայեր են ապրում Ռուսաստանում: Նրանք կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ։ Ուստի, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են, բայց, ամեն դեպքում, Հայաստանը կլինի և Ռուսաստանի, և Բելառուսի, և ՀԱՊԿ-ի հետ" ։