Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում: Սակայն, վրացական "Իմեդի" հեռուստաալիքի տեղեկություններով ՝ երեք վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել էր, որ պատրաստ է Վրաստանում երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել Թբիլիսիի և Երևանի ներկայացուցիչների հետ՝ եթե հայկական կողմը համաձայնի դրան:
Նշենք, որ Թբիլիսին բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզները։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ