Արմինֆո.Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի ֆորումի բացման արարողության ժամանակ։
"Մեր կառավարությունն առաջ է քաշել "Բարիդրացիության խաղաղ նախաձեռնություն"։ Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում", - ասել Է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը ողջունել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի մասնակցությունը համաժողովին:
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել Է Թբիլիսիին որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար: