Արմինֆո. Բաքվում հայերի նկատմամբ դատավարություններն անօրինական են եւ բեմադրված։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին լրագրողներին հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
"Դա վերաբերում է ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի վերջին դատավարությանը, այլև մյուս կալանավորվածներին վերաբերող գործընթացներին", - ասել է Եղիշե Կիրակոսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանն արդեն բողոքներ է ներկայացրել միջազգային դատարաններ՝ նրանց իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ <Ցավոք, այլ հնարավորություններ և
մեխանիզմներ առայժմ չկան, թեեւ հայկական կողմը միջնորդություն է ներկայացրել մեր հայրենակիցներին ազատ արձակելու մասին", - հայտարարել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը:
Այդուհանդերձ, ինչպես հավաստիացրել է Կիրակոսյանը, աշխատանքը շարունակվելու է, եւ դիտարկվում են մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության այլ, ավելի արդյունավետ քայլեր եւ մեխանիզմներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակվում են քրեական հետապնդումները Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ: Մասնավորապես, հարևան պետության իշխանությունները Լեռնային Ղարաբաղում գերեվարել են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և բանակի շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանին: